Armenpress.am-ը գրում է.

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում  «Ժառանգություն» կուսակցությունն այցելել է  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ժառանգություն» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը շրջեց փողոցներով ու բակերով, բարևեց երևանցիներին, լսեց նրանց հուզող խնդիրները՝ բարի աշխատանքային օր մաղթելով բոլորին:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակվող համաքաղաքացիներին Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները  բաժանեցին իրենց նախընտրական բուկլետները:

Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Ընտրություններին մասնակցում է  12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել