«Մի քանի օր առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավ­թյանին պատկանող «Մուսալեռ» ռեստորանում ԲՀԿ տարածքային ակտիվը հավաք է անցկացրել ու էջմիածնի քաղաքապետի թեկնա­ծուի հարցում եկել ընդհանուր համաձայնության: 

Այդպիսով՝ բազմաթիվ հավակնորդների շարքում ընտրությունը կանգ է առել «Յունիբանկի» էջմի­ածնի մասնաճյուղի տնօրեն Վահե Մովսիսյանի վրա, որն անկուսակցական է, մոտ 30 տարեկան: «Մեր թեկնածուն բազմակողմանի զարգացած է, մասնագիտական կրթությունից բացի ունի երաժշ­տական կրթություն, ջութակ ու դաշնամուր է նվա­գում», մեր լրագրողին ասել է Հրանտ Դավթյանը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել