«Մի քանի օր առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավթյանին պատկանող «Մուսալեռ» ռեստորանում ԲՀԿ տարածքային ակտիվը հավաք է անցկացրել ու էջմիածնի քաղաքապետի թեկնածուի հարցում եկել ընդհանուր համաձայնության:
Այդպիսով՝ բազմաթիվ հավակնորդների շարքում ընտրությունը կանգ է առել «Յունիբանկի» էջմիածնի մասնաճյուղի տնօրեն Վահե Մովսիսյանի վրա, որն անկուսակցական է, մոտ 30 տարեկան: «Մեր թեկնածուն բազմակողմանի զարգացած է, մասնագիտական կրթությունից բացի ունի երաժշտական կրթություն, ջութակ ու դաշնամուր է նվագում», մեր լրագրողին ասել է Հրանտ Դավթյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել