ԲՀԿ-ի առանցքային դեմքերից երկուսը` Ծառուկյանը և Օսկանյանը, կարելի է ասել, ընդհանրապես իրար նման չեն, թե՛ գաղափարապես, թե՛ խաղի կանոններով: Ծառուկյանի յուրաքանչյուր քայլը մտածված է քաղաքական դրամաշրջանառության հարթության համար, այսինքն՝ փող դրիր քաղաքականություն մեջ՝ նա քեզ տարբեր ֆորմացիաներով հետ բերեց այդ փողը, եթե նույնիսկ չբերի էլ, ապա գոնե երաշխիք կհանդիսանա այլ ոլորտներում հանգիստ գումար աշխատելու համար, և այստեղ նրան ընդդիմադիր կեցվածքը պետք չէ: Վարդան Օսկանյանը, ի տարբերություն Ծառուկյանի, գործում է քաղաքական դասական տարբերակով, որտեղ գործառույթներում առանցքային գումարը չէ, գումարը այստեղ միայն օգնող դեր է կատարում: Ես չեմ կարծում, որ նրանց մեջ հակամարտություն կա, քանզի նրանք, լինելով նույն կուսակցության մեջ, զբաղեցնում են տարբեր ուղղություններ. նրանցից մեկը օգտվում է հանրապետական հանդուրժողականությունից և փորձում է տանել իր ուղղությունը հնարավոր քիչ զոհաբերությունների հաշվին (գումարային առումով), մյուսը քոչարյանական ուղղությունն է վերցրել և փորձում է այնտեղի խաղի կանոններով առաջ տանել իր ուղղությունը: Արդյունքում կամաց-կամաց ստեղծվում է այնպիսի մի իրավիճակ, երբ ԲՀԿ-ն կորցնում է իր դեմքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել