Armenpress.am-ը գրում է.

Ուկրաինան եւ Եվրամիությունը ստորագրել են երկրին 1 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու չորրորդ ծրագիրը. հուշագրի ստորագրման հեռարձակումն իրականացրել են ուկրաինական հեռուստաալիքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հենց նոր մենք ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր եւ Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ վարկային համաձայնագիր Ուկրաինային ԵՄ-ի մակրոֆինանսական օգնության չորրորդ ծրագրի վերաբերյալ:

Ուկրաինային մակրոֆինանսական օգնության չորրորդ ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում իմ նախորդ քաղաքական պայմանավորվածությունների գործնական արդյունքն Է: ԵՄ-ն Ուկրաինային մակրոֆինանսական օգնություն Է տրամադրում 2014 թվականից»,-հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը ներկա Է եղել համաձայնագրի ստորագրմանը:

Ուկրաինայի համար 1,8 մլրդ եվրո ֆինանսավորման ծավալով նախորդ նմանօրինակ ծրագրին հավանություն Է տրվել 2015 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել