Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև ԼՂ հիմնախնդրին: Նրան խնդրել են մեկնաբանել, թե ինչ է ներկայումս կատարվում ԼՂ հակամարտության թեմայի շուրջ` հաշվի առնելով այն, որ թեման օրերս քննարկվել է ՌԴ նախագահի` Ադրբեջանի նախագահի, ինչպես նաև ՀՀ վարչապետի հետ հանդիպումների ժամանակ:

«Մենք, իհարկե, վերլուծում ենք այն ամենը, ինչ խոսվում է, և ես կցանկանայի հիշեցնել, որ ՌԴ-ի դիրքորոշումն այդ հարցով անփոփոխ է. մենք ելնում ենք այն բանից, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական, դիվանագիտական ճանապարհով` հակամարտության կողմերի պայմանավորվածությունների  հիման վրա: Եվ ՌԴ-ն իր կողմից, որպես ԵԱՀԿ համանախագահ, պատրաստ  է շարունակել  կողմերին միջնորդական աջակցություն ցուցաբերել` փոխզիջման հասնելու համար: Իսկ առաջխաղացման համար կլիմա պետք  ստեղծեն հակամարտության կողմերը»,- ասել է Զախարովան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել