Facebook-ի և Instagram-ի արտադրագետները ներկայացրել են Rosetta նեյրոնային ցանցը, որը կարող է ճանաչել տեքստերով նկարները: Հետագայում ցանցը թույլ կտա պայքարել սպամի, պատկերներում վիրավորանքի և ագրեսիվ բովանդակության դեմ՝ տեղեկացնում է kommersant.ru-ն:

Նեյրոնային ցանցը հիմնված է 2015թ. Facebook-ի կողմից մշակված տեքստի օպտիկական ճանաչման տեխնոլոգիայի վրա: Նեյրոնային ցանցի սկզբունքը նկարների ներսում ուղղանկյուն գոտիների հայտնաբերումն է, որտեղ կարող է տեքստ պարունակվել:

Այնուհետև Rosetta-ն ճանաչում է տեքստը և վերծանում այն: Այժմ Rosetta-ն կարող է ճանաչել մի քանի լեզու, հիմնականում լատիներեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել