Շատ փափուկ և անհավանական նրբահամ բիսկվիթ, որը զարմացրել է ողջ աշխարհին իր պարզությամբ։

Ձեզ հարկավոր է ընդամենը 3 բաղադրիչ։

Ձեզ հարկավոր է․

  • 3 ձու,
  • 120 գրամ սպիտակ շոկոլադ (կարելի է փոխարինել կաթնայինով),
  • 120 գրամ սերուցքային կրեմ-պանիր (մասկարպոնե)։

Պատրաստումը

Բաժանեք շոկոլադը մանր կտորների և դրեք ամանի մեջ։

 Հալեցրեք գոլորշու վրա։

Առանձնացրեք ձուն և հարեք սպիտակուցները հարիչով, մինչև ամուր զանգված ստանաք (հարած սպիտակուցները ամանը կախելուց պետք է չթափվեն այնտեղից)։

Հալեցրած շոկոլադը խառնեք կրեմի հետ և մանրակրկիտ խառնեք սենյակային ջերմաստիճանում։

Ավելացրեք շոկոլադին և կրեմին դեղնուցները, մանրակրկիտ խառնեք։

Հարած սպիտակուցներն ավելի լավ է ավելացնել մաս-մաս։ Այդպես ձեր բիսկվիթը ավելի փափուկ կստացվի։

Ինքնուրույն պատրաստեք թղթից ֆորմա՝ թխելու համար (20 սմ տրամագծով և 15 սմ բարձրությամբ)։

Լցրեք խմորը ֆորմայի մեջ։


Դրեք ֆորման տապակին և լցրեք մոտ 1/4 լիտր եռացրած ջուր։ Բիսկվիթը թխեք մինչև 170° ջեռոցում մոտ 15 րոպե։ Այնուհետև նվազեցրեք ջերմաստիճանը մինչև 160° և թխեք ևս 15 րոպե։ Անջատեք ջեռոցը և թողեք, որ ներսում բիսկվիթը սառչի 15 րոպե։ Սառեցրեք բիսկվիթը և վրան շաքարի փոշի լցրեք։

Բարի ախորժակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել