Ես այդպես էլ չեմ հասկանում, թե ինչ ուղղակի կապ ունեն Մարտի 1-ի դեպքերը Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի հետ։ Կամ առանձին անձանց թիկնազորի զինաթափման կամ ասֆալտին պառկեցնելու կոչերը որքանո՞վ են հույս ներշնչում ավագանու անդամի (այլ ոչ թե Երևանի քաղաքապետի, ինչպես շատերն են ասում) վարչապետական թեկնածու Հայկ Մարությանի նկատմամբ։
Լավ, ինչքա՞ն կարելի է նույն թեմաներով խոսել առանց բուն խնդիրներին անդրադառնալու․․․
Անշուշտ, կոռուպցիայի դեմ պայքարը կարևոր գործ է, և դա պետք է կատարել՝ անկախ քաղաքական իրադարձություններից, բայց ի՞նչ իմաստ ունի կոնկրետ թեկնածուի ընտրարշավը շեղել բոլորովին այլ խնդիրների ուղղությամբ։ Երևանը չունի՞ խնդիրներ, թե՞ ինչ է, ասելիք չկա՞ դրանց վերաբերյալ․․․
Եկեք ընտրապայքարը տանենք ճիշտ ուղղությամբ և ժողովրդի մեջ սեպ չխրենք, քանի որ այն դուրս բերելը կարող է և արյունոտ լինել․․․
Թե չէ ինչի՞ նման է՝ սև-սպիտակ, հեղափոխական-հակահեղափոխական, մերոնք-ձերոնք, նստացնել-պառկացնել և այդպես շարունակ էլի ուրիշ բաներ․․․