«Միքայել Հարությունյանին Հայաստան արտահանձնելը մերժելը թյուր տպավորություն կարող է ստեղծել, թե Ռուսաստանը դարձել է իրենց երկրներում արդարադատու­թյունից խուսափող մարդ­կանց ապաստարան:

Սակայն հենց նույն օրերին ռու­սական «Ռեգնումը» լուր տարա­ծեց այն մասին, որ Ալիև-Պուտին Սոչիի հանդիպումից հետո Ռու­սաստանում ձերբակալել են թալիշական ազգային գործիչ Ֆահ­րադդին Աբասզոդային, որի նկատմամբ Ադրբեջանի կողմից հայտարարվել էր միջազգային հետախուզում: 2018թ. հուլիսի 14-ին Բաքվի դատարանը որո­շում էր ընդունել նրան ձերբակա­լելու մասին, և, ամենայն հավա­նականությամբ, նա կհանձնվի Ադրբեջանին:
Ֆահրադդին Աբասզոդան 1993-94թթ. ղեկավարել էր Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության խորհրդա­րանը, այնուհետև, վախենալով քաղաքական հետապնդումներից, լքել էր Ադրբեջանը: Ռու­սաստանում էր գտնվում օտա­րերկրյա քաղաքացու մշտական կեցության կարգավիճակով, 2014թ. դիմել էր Ռուսաստանում քաղաքացիություն ստանալու համար, սակայն նրա գործը մինչ օրս պատկան մարմինները չէին քննարկել:
Վերջին տարիներին զբաղվում էր գիտական, թարգմանական և հրատարակչական գործունեությամբ: Հատկանշական է Աբասզոդա­յին Ադրբեջան արտահանձնելու որոշումը հենց այն օրերին, երբ Պուտինը մերժեց Միքայել Հարությունյանին Հայաստան վե­րադարձնել: Ճիշտ է, թալիշական գործիչը Ռուսաստանի քաղա­քացու կարգավիճակ չուներ, բայց տվյալ պահին դա զուտ իրավական մանրամասն է: Իսկ քաղաքական տեսանկյունից խորհրդանշականն այն է, որ Ռուսաստանը Բաքվի հանդեպ բարի կամքի ժեստ է անում հենց այն հարցով, որով մերժում է Հայաստանին:

Ֆահրադդին Աբասզոդան չէր փնտրվում 10 մարդու սպանու­թյան մեղադրանքով, նա պար­զապես պայքարել էր իր ժողովր­դի ազատագրման համար, հոդ­վածներ էր հրապարակել: Այս փոքրիկ համեմատությունը խո­սում է այն մասին, որ միջազգա­յին հետախուզման մեջ գտնվող­ներին արտահանձնումը Ադրբեջանը նույնպես օգտագործում է որպես քաղաքականության գոր­ծիք, և համեմատությունը հիմա Հայաստանի օգտին չէ: Հարցն ունի նաև կարևոր հու­մանիտար ասպեկտ, քանի որ Աբասզոդան գտնվում է շատ ծանր առողջական վիճակում, և երկար բանտարկությունը նրան պարզապես հակացուցված է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել