Այսօր իշխանական թերթերից մեկն ինձ մեղադրել է կոռուպցիայի մեջ։ Իհարկե, հաշվի առնելով իմ ակտիվ քննադատական գործունեությունը՝ իմ դեմ հակաարշավը սպասելի էր։

Հայտնում եմ, որ՝
1. 2016-ից Բժշկականի ճաշարանը աշխատացնում է ՍՊԸ, որտեղ բաժնեմաս ունի նաեւ իմ եղբայրը 2016-ից, այսինքն՝ իմ՝ ԿԳ նախարարի պաշտոնից ազատվելուց հետո։
2. Այսինքն՝ պաշտոնական դիրքի որեւէ չարաշահում ինձ թույլ չեմ տվել։
3. Սեպտեմբերի մեկից եղբայրս, ով խոհարար է, կապ չունի այդ ՍՊԸ-ի հետ։ Իսկ թե ով է այսօր դրանով զբաղվում եւ ինչպես՝ առաջարկում եմ պարզել այդ նույն թերթից։ Եթե դժվարանաք, ես կօգնեմ։
4. Ավելորդ է ասել, որ շարունակելու եմ ակտիվ եւ քննադատական կեցվածքս, ու որեւէ սեւ արշավ իմ դեմ ինձ չի խոչընդոտելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել