Ասում ա՝ ասուլիսը հրավիրված ա հեռախոսային սկանդալային զրույցի պատճառով, բայց եկեք դա չքննարկենք, որովհետև դա երկու անձի մասնավոր խոսակցություն ա (կարծես քննարկում են, թե ով, ինչ կոմպոզիտորի գործերն ա սիրում), եկեք քննարկենք, թե ինչու են դա արել։
Ախպեր, պարզ ա, որ անօրինական կերպով գաղտնալսել ու հրապարակել են ձեր վրա ճնշում գործադրելու համար, բայց էն, ինչի մասին դուք խոսում եք, մասնավոր զրույց չէ, գրողը տանի, երկու բարձրաստիճան պաշտոնյայի պաշտոնական զրույց ա՝ իրավական գործընթացների, մարդկանց ճակատագրերի, արդարադատության ու արդարության մասին... Անարդարության մասին, անօրինականության մասին...
Չընկճվեք, շարունակեք անօրինական մոտեցումներով ու մեթոդներով օրինականություն պաշտպանելուց խոսել, նստացրեք, փակեք, որ երգեն, կզացրեք... Հետո կսատկացնեք, զուգարաններում գլուխ կցխեք։ Եղել ա, տեսել ենք...
Թեև սպիտակ ոչխարների բուրդը դիմացկուն ա, ամեն բան կտանի...
© բառադի ցիրկ