Այն, ինչ կատարվել է այսօր, իհարկե, կդառնա (ավելի ճիշտ՝ արդեն դարձել է) լայն հասարակության քննարկման առարկա: Կարծում եմ, որ գործը բացահայտելու հարցում ամենաշատը պետք է շահագրգռված լինի ԱԱԾ-ն: Համաշխարհային պրակտիկայում նման դեպքեր եղել են... և շատ են եղել՝ սկսած 70-ականների «Ուոթերգեյթից» մինչև մի քանի տարի առաջ ի հայտ եկած ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից Գերմանիայի կանցլեր Մերկելին գաղտնալսելը: Այսինքն՝ գաղտնալսել կարող են ինչպես ներսից, այնպես էլ՝ դրսից: Բայց ես չեմ ուզում մտնել կոնսպիրոլոգիայի դաշտ: Պարզապես պետք է հասկանալ, թե ո՞ւմ է այս ամենն ավելի ձեռնտու: Իհարկե, ինձ շատ դուր եկավ «կռուտիտ» չլինելու քաղաքականությունը և ազնվորեն շտապ արձագանքելու մոտեցումը: Բայց եթե այս պատմությունը շտապ չբացահայտվեց, ապա սա կոնկրետ ինձ համար հետևություններ անելու առիթ կդառնա, որովհետև ես վստահ չեմ լինի, որ չեն գաղտնալսվում ՊՆ նախարարը, շտաբի պետը, վարչապետը և երկրի անվտանգության համար պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: