Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը համակարծիք է այն տեսակետի հետ, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը ապօրինի գործընթացի արդյունքում է ձեռք բերվել։

Միևնույն ժամանակ, նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այլ բանի վրա ուշադրություն դարձրեց։

«Նախ և առաջ, եթե բովանդակությունն իրականություն է՝ դա կրկնակի խայտառակություն է»,- ասաց Շարմազանովը։

ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ նշեց, թե ինքը չի շտապի մեկնաբանել, քանի որ անձամբ ձայնագրությունը չի ուսումնասիրել։

«Ձեռնպահ կմնամ որևէ գնահատականից, բայց միակ խնդիրը կարող է վերաբերել նրան, որ փորձում են  ինչ-որ բաներ համաձայնեցնել այլ պաշտոնյաների հետ։  Խորհրդակցել կարելի է, համաձայնեցնել՝ ոչ։ Չեմ կարող ասել, որ դատական համակարգի գործերին միջամտություն է եղել, դա շատ լուրջ վերլուծություն է պահանջում։ Եթե խնդրին լիարժեք տիրապետեմ, ապա ոչինչ ինձ չի խանգարի հստակ գնահատական տալ»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել