![]() |
| Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Որ կայքէջը բացում ես, որ լրատվամիջոցին ծանոթանում, աջ ու ձախ գրած է՝ «ՀՀԿ-ն խաբեց», «ՀՀԿ-ն քցեց ՀԱԿ-ին», «ՀՀԿ-ն բացեիբաց դրժեց իր իսկ հրապարակայնորեն տված խոստումները», «ՀՀԿ-ն տրորեց բարոյականության նորմերը»…
Մինչեւ հիմա գոռում, գոչում, գովերգում էիք ՀԱԿ-ի անդամների, ղեկավարների, առաջնորդի ինտելեկտուալ կարողությունները, նրանց փորձը, ողջախոհությունը, քաղաքական կոփվածությունն ու հոտառությունը… Այդ ինչպե՞ս եղավ, որ ձեր կողմից մշտապես քամհարվող ՀՀԿ-ն կարողացավ ձեզ խաբել, քցել, ֆռցնել…
Լավ չէ, լավ չէ…
Ի՞նչ է ստացվում, եթե դուք գայիք իշխանության, ով ասես ձեզ պետք է խաբեր... Ի՞նչ է, դուք այդքան դյուրահավատ եւ պարզամի՞տ էիք... Ես անձամբ այդ կարծիքին չեմ…
Թե՞ ձեզ պետք էր, շտապ պետք էր «քցվել», որպեսզի հետո բուռն ոգեւորությամբ շահարկեք...
Է՜, քաղաքականություն… Օ՜ բարքեր… Գուցե հաշվարկնե՞ր...




