Անկեղծ ասած՝ բնավ չեմ ցանկանում ո՛չ Քոչարյանի, ո՛չ Սերժի վերադարձը, ավելին՝ կարծում եմ՝ նման սցենարը մեր պետությունը միայն հետ կտանի։ Եվ վստահ եմ՝ բացառված է նման սցենար։
Բայց լսում էի Փաշինյանի մեկնաբանությունը։ Վերջինս հարցնում ա մեզ՝ ո՞վ ա ձայնագրել և ինչի՞ համար։
Կներեք, մենք ի՞նչ իմանանք, մենք կարող ենք ենթադրել, իսկ պարզելը, իմանալը ձեր պարտականությունն ա։
Ենթադրենք՝ ռուսներն են արել Քոչարյանի համար, բայց, կներեք, ո՞վ ա նման առիթ տվել նրանց։
Հետո՝ ամենակարևորը իմ համար՝ ԱԱԾ պետն ասում է՝ դատավորը զանգեց, ասեցի՝ գնա, նայի, կզանգես կզեկուցես, ուզես-չուզես՝ կալանավորելու ես։ Նորմա՞լ ա։
Խաչատուրովի պահով ասում ա՝ գնամ ճշտվեմ՝ վարչապետի հետ կալանքը ոնց։ Ես մտածում էի՝ դատարանն ա որոշում։
Հետո ասում էիք՝ Ռուսաստանի հետ խնդիրները լուծվել են։ Իրո՞ք։
Համաձայմ եմ՝ օրենք ոտնահարածները պետք է նստեն, և ճիշտ եք անում, որ կոմպրոմիսի չեք գնում։ ԲՈԼՈՐԸ։