Tert.amLife-ը գրում է.

Սոչիում անցկացված «Նոր ալիք 2018» երաժշտական մրցույթից Հայաստանը ներկայացնող Գևորգ Հարությունյանը վերադարձավ՝զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: Գևորգին հաղթանակից բաժանեց ընդամենը մեկ միավոր: Նա երեք մրցութային օրերին հավաքեց 297 միավոր և Ռուսաստանի ներկայացուցիչ Դարյա Անտոնյուկի հետ կիսեց երկրորդ հորիզոնականը: 

Tert.am Life-ի հետ զրույցում Գևորգը կիսվել է մրցույթից ստացած տպավորություններով, պատմել գործնական առաջարկներ ստանալու և հետագա ստեղծագործական ծրագրերի մասին: Գևորգի խոսքով, «Նոր ալիք 2018»-ում կարողացավ ելույթ ունենալ ճիշտ այնպես, ինչպես պատկերացնում էր: Երգիչը դա հասկացել է նաև ժյուրիի ու հանդիսատեսի արձագանքներից: 

 

«Արդյունքների հետ կապված ի սկբզանե մտածում էի, որ Հայաստանը անցյալ տարի 100 տոկոսանոց արդյունք գրանցեց, մի փոքր դժվար էր լինելու կրկնել այդ արդյունքը, չնայած ժյուրիի արձագանքը, նրանց վերաբերմունքը ու ընդհանրապես այնտեղ թե՛ կազմակերպիչների, թե՛ հանդիսատեսի արձագանքներից մտածում էի, որ վերջին մցրութային օրը, միգուցե, հաղթեմ, բայց վերջնական արդյունքից ընդհանրապես չեմ տխրել:

Միայն տխրեցի նրա համար, որ մարդիկ էին շատ սպասում այդ հաղթանակին:  Ես արդեն կոփվել եմ մրցույթներում և գիտեմ, որ  անսպասելի, անկանխատեսելի, երբեմն, ոչ օբյեկտիվ արդյունքներ կարող են լինել, այդ պատճառով էլ հանգիստ էի, պարզապես մի փոքր ափսոսանք ես զգում, երբ հաղթանակը քոնն է, բայց քեզ չեն տալիս: Ավելի շատ տխրել էի հանդիսատեսի, մարդկանց համար, որոնք այդ րոպեներին ինձ ապրումակցում էին»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել