Սեպտեմբերի 5-ին 40 տարեկանում կյանքից հեռացել է BBC-ի հայտնի հաղորդավարուհիներից մեկը՝ Ռեյչել Բլենդը: Նա երկու տարի պայքարել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ:

BBC News-ի հաղորդմամբ՝ Բլենդը չի վախեցել իր հիվանդությունից, բլոգ է վարել ու նույնիսկ ռադիոհաղորդում է հեռարձակել քաղցկեղի թեմայով:

Բլենդի հարազատների խոսքով՝ նա մահացել է վաղ առավոտյան, իր տանը: Մահից երկու օր առաջ նա գրել է Twitter-ի իր էջում, որ իրեն հաշված օրեր են մնացել:

«Վախենում եմ, որ ժամանակը եկել է, ընկերներ, և շատ անսպասելիորեն: Ինձ ասացին, որ ինձ ապրելու մի քանի օր է մնացել: Այս ամենն անհավանական է: Շնորհակալություն աջակցության համար: Au revoir (ֆրանսերենից թարգմանաբար՝ «ցտեսություն»), ընկերներ»,- գրել է նա:

Օգոստոսին Բլենդը պատմել էր, որ ինքը մեմուարներ է գրում, որոնք պետք է «սիրո նամակ դառնան իր հրաշալի որդու»՝ Ֆրեդիի համար:

Կնոջ մահից մի քանի օր անց Ֆրեդին երեք տարեկան է դարձել:

Մահից որոշ ժամանակ առաջ Բլենդը պատմել է, որ ինքը գրեթե ավարտել է իր մեմուարները: Նա նաև ասել է, որ նվերներ է պատրաստում իր որդու համար, որպեսզի նա ամեն ծննդյան օր բացի դրանք՝ մինչև 21-ամյակը: Նշվում է, որ նվերները Բլենդի անձնական իրերն են՝ հուշատետրեր, օծանելիք և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել