«Եվրատեսիլ»-ն ավարտվեց, իսկ կրքերը դեռ շարունակվում են: Ադրբեջանը այնքան լուրջ է վերաբերվում այդ մրցույթին, որ կարծես Արցախյան հիմնախնդիրը լինի: Ինչպես Արցախյան հարցն է փորձում լուծել կեղծ և անարդար ճանապարհով, այնպես էլ այս սովորական մրցույթին վերաբերվում է նույն կերպ: Ինչ արած, այդ երկրի բնույթը այդպիսին է: Այնտեղ տիրում են կեղծիքն ու սուտը: Ինչպես մեր պապերը ասում են. «Եթե ապրանքը տիրոջը չքաշի, կասեն՝ գողանովի է»: Դե ինչպիսի սուտ նախագահ, այնպիսի էլ երկիր:
«Եվրատեսիլ» երգի մրցույթը հեռարձակող ադրբեջանական ITV հեռուստաընկերությունը կարող է երեք տարով զրկվել մրցույթին մասնակցելու իրավունքից կամ տուգանվել ձայների անհավասար հաշվարկի համար: Ինչպես հայտնում է Emedia.am, այդ մասին է գրում РИА НОВОСТИ գործակալությունը՝ հղում անելով «ՅՈՒՍՏ» իրավաբանական ֆիրմայի փաստաբան Դենիս Շումսկիին:
Պաշտոնապես մրցույթի մասնակիցներ համարվում են ոչ թե երկրները, այլ Եվրոպայի հեռարձակողների միության անդամ-հեռուստաընկերությունները: Այդ իսկ պատճառով առավել հավանական արդյունքը կլինի պատժամիջոցների կիրառումը հեռարձակող հեռուստաընկերության նկատմամբ:
Նախօրեին Ադրբեջանի իշխանությունները վերհանեցին բջջային կապի խոշորագույն օպերատորների տվյալները, որոնց համաձայն՝ ադրբեջանցիների կողմից տրված ձայների ճնշող մեծամասնությամբ, «Եվրատեսիլում» Ռուսաստանը գրավել է երկրորդ տեղը ու պիտի վաստակեր 10 միավոր։
Քվեարկության արդյունքների հրապարակման օրը, սակայն, Ադրբեջանը Ռուսաստանին բալեր չտվեց։ Ռուսաստանը, իր հերթին, 12 միավորը շնորհել է ադրբեջանցի կատարողին: Ձայների «անհետացման» թեման շոշափվել էր նաև մայիսի 21-ին Մոսկվայում կայացած ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։ Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2013»-ը տեղի է ունեցել շվեդական Մալմո քաղաքում, մայիսի 14-18–ը։ Ռուսաստանի ներկայացուցիչը՝ Դիանա Գարիպովան, գրավել էր հինգերորդ տեղը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: