Ես չգիտեմ, թե ով է ՀՀԿ-ում զբաղվում կրիզիս մենեջմենթով ու առավել ևս քաղաքական փիառի տեխնոլոգիաներով, բայց եթե կա նման մեկը, ապա նա ակնհայտորեն ձախողվել է, որովհետև ակնհայտ է, որ ՀՀԿ-ական որոշ գործիչներ իրենց ամեն մի հրապարակային հայտարարությունով ավելի են կատալիզացնում հասարակական լարվածությունը․․․
Հիմա էլ աչքի է ընկել ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը․
- Կառավարությունը ներկայացրել է իր ծրագիրը, ընդունեն, թե չունդունեն, սիրենք, թե չսիրենք, սա քաղաքական փաստաթուղթ է, և մոտեցումներն էլ պիտի լինեն քաղաքական:
Իսկ ասենք տիկին Եսայանը չգիտի՞, որ կառավարության ծրագիրը նաև տնտեսական փաստաթուղթ է, ու մոտեցումները կարող են լինել նաև տնտեսական: Կամ այդ երբվանի՞ց հանցավոր ծրագրի քննադատությունը դարձավ ոչ քաղաքական գործելաոճ:
- Այս ծրագիրը գրված է բաց աչքերով ու գրված չէ փակ աչքերով, ինչպես ասում եք, թե կառավարությունը իբր չի ապրում ՀՀ-ում: Սա այնպիսի ծրագիր է, որտեղ ներառված են երեք հիմնական խնդիրները՝ արտագաղթ, աշխատատեղերի պակաս, աղքատություն:
Հատկապես բացեց էս մասը․ «Սա այնպիսի ծրագիր է, որտեղ ներառված են երեք հիմնական խնդիրները՝ արտագաղթ, աշխատատեղերի պակաս»․․․ Էլի որ, էս ծրագրի կյանքի կոչման պարագայում արտագաղթը կավելանա, աշխատատեղերը կպակասեն, աղքատությունն էլ կխորանա․․․․
- Հարկ չկա քննարկել՝ կառավարությունում քաղաքական դեմքեր են, թե ոչ, այդ նույն քաղաքական բառը հերը անիծում է մեր բոլորիս, մենք պիտի ասենք՝ պրոֆեսիոնալներ են, թե ոչ:
Մի երկու բան ճիշտ ա ասել Եսայանը, չնայած ինքն էլ չի հասկանում իր ասածի իմաստը․ քաղաքական բառը չէ, այլ իրական քաղաքական համակարգի առկայությունը իրոք կանիծի Եսայաններին ԱԺ պատգամավոր սարքող կիսագրագետ ու գեղական քրեաօլիգորխիկ համակարգի հերը: Պրոֆեսիոնալների պահով էլ ա ճիշտ, պետք է ասենք, մարդիկ պորֆեսինա՞լ են, թե՞ ոչ: Այ օրինակ նույն Մարգարիտ Եսայանը ավելի շուտ պրոֆեսիոնալ կթվորուհի կամ հավաքարար կարող է լինել, բայց օրենսդիր՝ երբեք:
Վերջում էլ, Մարգարիտը Եսայան, իր դարակազմիկ մտքերից գոհ, խորհուրդ է տվել ընդդիմադիրներին (բառի լայն իմաստով, ողջ ազգն է ընդդիմադիր, բացի ՀՀԿ-ականներից ու իրանց ընտանիքների անդամների և բարեկամներից), որ հեղափոխությունը իրենց գլուխներում անեն:
Դե մարդը հասկանում է էլի՝ ինչ է ասում: Ինքը ժամանակին տենց գլուխային հեղափոխություն արեց, ու կրկնում եմ, կթվորուհու մակարդակ ունենալով՝ դարձավ մանդատի տիրուհի․․․
Դե իսկ հեղափոխությունը գլուխներում անելու խորհուրդը իրոք օգտակար է: Թող Մարգարիտ Եսայանները շարունակեն իրենց գոռոզ, անբովանդակ ու ցինիկական հայտարարություններով գազազացնել ժողովրդին, ու հենց ժողովուրդը գլուխներում հեղափոխություն արեց, արդեն լիդերի կարիք էլ չի ունենա, այլ էքսպրոմտ հեղափոխություն կանի՝ ասենք լիբիական օրինակով, կամ էլ կանցնի տեռորի պրակտիկային՝ 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի Ռուսաստանի օրինակով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/286213291515600?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել