1․ Քանի դեռ Երևանի գալիք ընտրությունների տարբեր մասնակիցներ հայտնում են իրենց ցանկության մասին կառուցելու մետրոյի նոր կայան՝ բյուջե նշելով 50-ից 100 մլն դոլար, ասեմ, որ 50-ի ու 100-ի միջև նույն տարբերությունն է, ինչ 50-ի ու 0-ի։ Ու եթե այդքան բարդ է նորմալ հաշվարկ անել ապագա կառուցվելիք կայանի ծախսերի վերաբերյալ բարեմաղթանքներ հրապարակելուց առաջ, թույլ տվեք վերաբերվել նման հայտարարություններին ուղղակի որպես պոպուլիզմի։
2․ Ընտրատեղամասերի քանակն այս անգամ 478 է՝ 4-ով ավելի անցած ընտրություններից քրեակատարողական հիմնարկների ներգրավվման արդյունքում՝
9/61 - ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, Նալբանդյան 104
9/62 - «Դատապարտյալների հիվանդանոց», ք. Երևան, Արշակունյաց 2
10/56 - «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, Նուբարաշենի խճ. 2
10/57 - «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, Նուբարաշենի խճ. 7
Բոլորին արդյունավետ շաբաթ եմ մաղթում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/517design/posts/10156790543044273?notif_id=1536565923940101¬if_t=notify_me&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել