Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը մեկնաբանել է այն շշուկները, թե ինքը կարող է տեղափոխվել «Բավարիա», ինչպես նաև հույս է հայտնել, որ նոր մրցաշրջանում փարիզյան թիմի կազմում բավականաչափ խաղաժամանակ կստանա:

«Ես երբեք բանակցություններ չեմ վարել «Բավարիայի» պաշտոնական ներկայացուցիչների հետ, դրանք միայն շշուկներ են:

Ինչպե՞ս կարձագանքեի մյունխենցիների առաջարկին. կտրականապես չէի մերժի, բայց ոչ էլ կարող էի ամեն ինչ թողնել հանուն «Բավարիայի»: Հիմա այս թեմայով խոսելու իմաստ չկա:

ՊՍԺ-ում մեծ մրցակցություն է, հատկապես իմ դիրքում, որտեղ կարող են խաղալ Մբապեն և Նեյմարը: Սրանք աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներն են, կամ էլ, ինչպես ինձ է թվում, այդպիսին կլինեն ապագայում:

Նախորդ մրցաշրջանում ես ՊՍԺ-ի կազմում 47 կամ 48 հանդիպման եմ մասնակցել: Վստահ եմ, որ նոր մրցաշրջանում էլ այդքան կխաղամ: Սիրում եմ այս ակումբն ու քաղաքը: Ինձ լավ եմ զգում ՊՍԺ-ում, այդ իսկ պատճառով իմաստ չեմ տեսնում այլ ակումբ տեղափոխվելու հնարավորությունը դիտարկելը»,- Դրաքսլերի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել