Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություններ են տարածվել, որ սույն թվականի հուլիսի 22-ին Բեյլագանի շրջանում տեղակայված մարտական հենակետերից մեկում հայկական զինված ուժերի կողմից սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի պայմանագրային զինծառայող, հետախույզ-դիպուկահար, ավագ սերժանտ Ֆերիդ Ակիֆ օղլու Շաբանովը (Sabanov Ferid Akif oglu): 

Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Ադրբեջանի զինուժի հատուկ նշանակության ստորաբաժանումները մարտական առաջադրանք կատարելու նպատակով տեղափոխվել են առաջնագիծ։

Դրա վառ ապացույցն օգոստոսի 17-ին թշնամու 15 հոգանոց խմբի կողմից Արցախի հյուսիսային հատվածում տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ձեռնարկված անհաջող հարձակման փորձն է: Բեյլագանը սահմանակցում է Արցախի Մարտունու շրջանին
(հարավարևելյան սահման), և ակնհայտ է, որ այդ խմբերի ներգրավմամբ թշնամին գործողություններ էր նախապատրաստում նաև այդ ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել