ՀՀ վարչապետի երրորդ այցը Մոսկվա համընկավ Ռուսաստանով մեկ անցած զանգվածային հակապուծինյան բողոքի ցույցերի հետ: Պատահականություն է սա թե օրինաչափություն՝ թող որոշի Կիսելյովը, սակայն փաստ է, որ նախահեղափոխական իրավիճակը Ռուսասատնում հասունանում է: Մոսկվայում ցուցարարները ՌԴ նախագահի հասցեին տարբեր կարգախոսներ էին վանկարկում, որոշ պաստառները գրական հայերենով անհնար է թարգմանել, սակայն ամենատարածվածն էր կարճ ու հասկանալի՝ ՛՛Պուծին՝ ոռ՛՛: Ռուսերեն չիմացող հայրենակիցներին փարգմանեմ որ սա նշանակու է ոչ թե այն, ինչ դուք մտածեքիք, այլ ընդամենը ՛՛Պուծինը գող է՛՛: Այն, ինչ դուք մտածեցիք, արտահայտվում է մեկ այլ ռուս-ուկրաինական կարգախոսով, որը նույնպես վանկարկվում էր այսօր Ռուսաստանով մեկ՝ ՛՛Պուծին՝ խույլո՛՛: Թողնեմ առանց թարգմանության: Մինչդեռ Պետերբուրգում ձերբակալված բողոքարարների թիվը հասել է 400-ի, Մոսկվայի տվյալները դեռ ճշտվում են: Փաշինյանը կարող է շարունակել խորացնել հայ-ռսական բարեկամությունը, ռուս ընդդիմությունը հետեւում է հայերի գործողություններին, այլ ոչ թե խոսքերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: