Շատերի համար գաղտնիք չէ ,որ առանձնահատուկ սուբյեկտիվ դրական վերաբերմունք ունեմ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, ինձ համար թիվ մեկ հայ բիզնեսմեններից է ,գուցե դրա պատճառով եմ այլ հայացքով նայում այս թեմային։
Ռուբեն Վարդանյանն էն մարդը չի էլի, որ հարց տար զուտ նեղը գցելու համար, առավել ևս , որ հակահեղափոխականները խոսելու թեմա ունենան։ Ինչ հիշում եմ նա որպես պրագմատիկ ,լուրջ գործարար իր մտահոգ ու սուր հարցերը բարձրացրել է բոլոր ղեկավարների ժամանակ երբեք ընդգծված ոչ ոքի կողմ կամ դեմ չի խոսացել , իսկ նրա ներդրումները ՀՀ տնտեսության զարգացման մեջ անուրանալի են։
Հ.Գ Գյուղատնտեսության պահով ասեմ, օր առաջ մեզ պետք է մեր երկրում հողային ռեսուրսների տնտեսաաշխարհագրական զոնավորում կատարել , ինչը վերջին անգամ կատարվել է կարծեմ , հաստատ չեմ հիշում 1967թվականին։ Դրա շնորհիվ հստակ կուրվագծվի պատկերը ,որ ռեգիոնում ինչ կուլտուրա աճեցնել , ինչ վերամշակել, անասնապահության որ ճյուղը զարգացնել։ Այսպես կարելի է հաշվել ցանկացած գյուղատնտեսական ոլորտային ամենաձեռնտու տարբերակները , ճիշտ կոոպերացումը , ինքնարժեքի նվազագույն չափերը։
Ընտրությունից հետո նոր կառավարությանը դիմելու եմ, նաև մեր ունեցած փորձն եմ ներկայացնելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել