Կարծում եմ, որ ԱԺ-ի էթիկայի հանձնաժողովը պետք է քննի հանրապետական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը՝ Զարուհի Փոստանջյանի հասցեին․․․
Երևի քծնելու անհագ մղումից դրդված՝ այս նժդեհյան գաղափարների կենդանի մարմնավորումը, անդրադառնալով Փոստանջյանի այն հայտարարությանը, թե ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խարդախ է, հայտարարել է․
«Սարսափելի է, երբ անբարոյականները խոսում են բարոյականության մասին: Կարող են վիրավորել իշխանությանը: Ազգային ժողովը բավարարվելու տեղ չէ, դրա համար միջոցներ կան…»:
Անկախ նրանից, թե ես ոնց եմ վերաբերվում Փոստանջյանին՝ որպես քաղաքական գործիչ կամ մարդ, նա կին է, իսկ Բաղդասարյանի արած հայտարարությունը միայն լկտի անդաստիարակի է հարիր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=309353735865064&set=np.16832315.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել