Մի շարք մասնագիտություններում գենդերային անհամաչափությունը նորություն չէ: Կարծիք կա, որ ստեղծված իրավիճակի պատճառները մասամբ հասնում են մինչև դպրոցական կրթության արմատներ: Դպրոցում կան առարկաներ, որոնք դուր են գալիս տղաներին և կան, որ նախընտրում են աղջիկները:

YouGov ընկերությունը հրապարակել է հետազոտության արդյունքները, որին մասնակցել են 6-15 տարեկան ավելի քան 4 000 բրիտանացի դպրոցականներ:

Փորձագետները պարզել են, թե ինչպես են երեխաները վերաբերվում դպրոցական այս կամ այն ծրագրին: Աշակերտների կարծիքը ամենաշատը առանձնացել է արվեստի մասին խոսելիս: Աղջիկների 62%-ը հայտարարել է, որ իրենց դուր է գալիս այդ առարկան, իսկ տղաների միայն 34%-ն է դրական արտահայտվել:

Պարզվել է, որ աղջիկները ավելի շատ են սիրում նաև երաժշտություն, անգլերեն և օտար լեզուներ: Տղաները նախապատվությունը տալիս են ճշգրիտ առարկաներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել