52-ամյա տրանսգենդեր Քարեն Ուայթը, որը մինչ այդ հայտնի է եղել որպես Դևիդ Թոմփսոն, տեղափոխվել է կանանց բանտ, որտեղ մի քանի բանտարակյալների է բռնաբարել։ Այս մասին գրում է The Sun պարբերականը։

«Ուայթին դատապարտել էին 2001 թվականին՝ մանկապղծության համար։ Տասը տարի տղամարդկանց գաղութում մնալուց հետո հանցագործը խոստովանել էր, որ այլևս իրեն տղամարդ չի զգում և տառապում է էրեկցիալ խանգարումով։ Տրանսգենդերային կինը չէր փոխել սեռը և տեխնիկապես շարունակում էր տղամարդ մնալ, սակայն դատարանը նրան կանանց գաղութ է տեղափոխում։ Այնտեղ Ուայթը 2016 թվականի փետրվարից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում երեք անգամ բռնաբարել է բանտարկյալին։ Նաև հաղորդվում է ևս երկու հնարավոր միջադեպերի մասին։ Բացի այդ, հայտնի է, որ նաև 2003 թվականին է նրա կողմից բռնաբարություն տեղի ունեցել, սակայն զոհի սեռը հայտնի չէ։ Հանցագործը սկզբում հերքում էր բոլոր մեղադրանքները, սակայն շուտով ընդունել է իր մեղքը»։

Թե ինչ պատիժ է սպառնում տրանսգենդերին, հայտնի չէ։ Բայց նրան, ամենայն հավանականությամբ. տղամարդկանց բանտ կուղարկեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել