Ռուսաստանը վերջին շրջանում ավելի ակտիվ է սկսել հանդիպումներ կազմակերպել տարածաշրջանի ղեկավարերի հետ: Կարծես թե վերջինը մեր երկրի ղեկավարի հետ է հանդիպում: Պուտինին անհրաժեշտ է հստակեցում մտցնել որոշ հարցերի շուրջ, դիրքորոշումների հստակեցում է գնում: Ըստ իս՝ Ռուսաստանը տարածաշրջանում նոր թափով է սկսում իր ներկայության հաստատման և ամրապնդման քաղաքականությունն առաջ տանել: Սիրիայում նա այսօր փորձում է ի ցույց դնել իր ուժն ու իրավիճակին տիրապետելու հանգամանքը: Սիրիայում Ռուսաստանը հանդիպում է հակադրության՝ ի դեմս վերջին շրջանում ռազմավարական գործընկեր դարձած Թուրքիայի: Այս օրերին Թուրքիան սկսել է անուղղակիորեն քննադատել Ռուսաստանին, բայց սա անում է առանց անուններ հնչեցնելու: Պարզապես խոսում է Սիրիայում, մասնավորապես՝ Իդլիբում ռազմական գործողություների հետևանքի մասին՝ դրանք անվանելով անմարդկային, արյան մեջ կորցնել և այլն:

Հենց այս շրջանում է, որ Պուտինը հստակեցում է մտցնում, թե ով ինչ ակնկալիք ունի, ով ինչ պարտավորություն է վերցնում իր վրա: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Պուտինը Ադրբեջանին տվեց առավելագույնը զենքի վաճառքի տեսքով, որի դիմաց Ալիևը հավանաբար չի սատարելու ավագ եղբորը Սիրիայի հարցում: Հենց սա էլ հիմա նկատվում է: Եթե նախկինում առաջին հայտարարությունը հնչում էր Բաքվից, և Բաքուն ճիշտ էր համարում Անկարայի քայլերը կամ կարծիքը Սիրիայի հարցում, ապա այսօր նա լուռ է: Գաղտնիք չէ, որ Սիրիայում թուրքական դրոշի ներքո կռվում են նաև ադրբեջանցիներ, նույնիսկ սրա մասին հպարտությամբ նշում է Ալիևը մասնավոր հանդիպումների ժամանակ, իսկ այսօր լուռ է թուրքմենների վրա հարձակումից: Ի դեպ, հենց թուրքմենների համար է Թուրքիան դեմ Իդլիբի վրա հարձակմանը, նա այստեղ ունի տարածքային հեռահար նկրտումներ:

Փաշինյան - Պուտին այսօրվա հանդիպումը շատ կարևոր է, քանի որ այն հստակեցնելու է Հայաստանի արտաքին քաղաքականությունը մասնավորապես տարածաշրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել