Խոհանոցում մաքրման աշխատանքների և ափսեների լվացման համար միկրոֆիբրայից անձեռոցիկներն ավելի կեղտոտ են, քան զուգարանկոնքի նստատեղը: Այս մասին նախազգուշացնում է The Guardian-ը:

Լրատվամիջոցը խորհուրդ է տալիս հետևել հիգիենայի մի քանի կանոնների․

Եռացրեք խոհանոցային անձեռոցիկները:

Զգուշացեք ուրիշների սմարթֆոններից. դրանց տաք ջերմաստիճանը հրաշալի միջավայր է մանրէների համար:

Հասարակական զուգարաններում դռները ոտքով բացեք:

Պարբերաբար լվացեք ատամի խոզանակի բաժակը: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ բաժակներում բնակվում են սալմոնելեոզ և աղիքային թունավորումներ առաջացնող մանրէներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել