Բրիտանացի լրագրող Միք Ռայթը հրապարակել է PornHub պոռնոկայքի մեկնաբանությունները: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ օգտատերերը մեկնաբանություններում քաղաքականություն են քննարկում, կատակում, կիքսեր գտնում:

Լրագրողը պոռնոաստղերից մեկին ցույց է տվել իր մասնակցությամբ տեսանյութի մեկնաբանությունները. դրանցում օգտատերեը գրում են Հիսուսի մասին և նունիսկ լատիներենով աղոթքների ամբողջական տեքստ են մեջբերում: Աղջիկը խոստովանել է, որ նախկինում երբեք չի կարդացել այդ մեկնաբանությունները և զարմացած է:

Լրագրողը գրում է, որ շատ մեկանաբանություններում քննարկում են ոչ թե անկողնային տեսարանները, այլ սյուժեն, դեկորացիան ու կիքսերը:

Հարցին, թե ինչպես են պոռնոկայքի ներկայացուցիչները վերաբերվում մեկնաբանություններին, նրանք պատասխանել են, որ մեկնաբանության բաժինը օգտատերերի և տեսանյութի հեղինակների միջև փոխհարաբերություններ ստեղծելու համար է:

Ռայթը նշում է, որ Reddit կայքում հատուկ բաժին կա, որը նվիրված է PornHub կայքի զվարճալի մեկնաբանություններին: Այն ունի ավելի քան 230 հազար հետևորդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել