Armenpress.am-ը գրում է.

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ ընտրություններն անցել են անհավասար պայմաններում, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԽԽՎ զեկույցում ասվում է, որ ընտրություններին մասնակցող թեկնածուների նախընտրական քարոզարշավն ընթացել է անհավասար պայմաններում, և պատշաճ չի եղել նաև քաղաքացիների օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հնարավորությունը:

Լրատվամիջոցները հիմնականում անդրադարձել են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությանը (ԱԶԿ), ինչը նույնպես խոսում է նախընտրական շրջանում թեկնածուների համար եղած անհավասար պայմանների մասին:

Թուրքիայում հունիսին տեղի ունեցած ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել ԵԽԽՎ հանձնաժողովի 28 դիտորդ:

ԵԽԽՎ կողմից հրապարակված զեկույցը հոկտեմբերի 8-ին քննարկվելու է Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ ընդհանուր հանձնաժողովի նիստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել