Aysor.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մտահոգված է ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հնարավոր անդամակցության կամ դիտորդի կարգավիճակ ստանալու մասին շրջանառվող լուրերով:

«Թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների ընթացքում նման հարց ՀԱՊԿ-ում նույնիսկ խոսակցությունների մակարդակով չի եղել: Մենք մտահոգված ենք ադրբեջանառուսական հարաբերությունների մերձեցմամբ: Սրանով շատ լուրջ մտահոգություն պետք է ունենան բոլոր քաղաքական ուժերը և առաջինը գործող իշխանությունը», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ կոչ անելով իշխանություններին չանել քայլեր, որոնք կվտանգեն թե՛ ՀԱՊԿ հեղինակությանը, թե՛ հայ-ռուսական հարաբերություններին:

ԱԺ փոխնախագահը նաև չի բացառում, որ նման խոսակցությունները կարող են կապված լինել վերջին քրեական գործերի հետ, մասնավորապես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովին առանց համապատասխան արարողակարգի քրեական պատասխանատվության կանչելու, կամ էլ ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմի հայեցակարգի բացակայության պատճառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել