168.am-ը գրում է.

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Երևանի քաղաքապետարան  «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից իր պարտավորությունների ոչ պատշաճ կատարման շարունակության պարագայում այլ օպերատորի ներգրավման հարցը քննարկելու համար։ Գրության համար հիմք են հանդիսացել շարունակվող բողոքների ուսումնասիրությունը։

Մասնավորապես, վերջին ամիսներին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բազմաթիվ բողոքների համաձայն՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում աղբահանությունն իրականացվում է ոչ պատշաճ, իսկ առանձին դեպքերում ընդհանրապես չի իրականացվում։ Զանգերն ու բողոքները «Սանիթեքի» թեժ գծին մնում են անպատասխան։ Ավելին, քաղաքացիները ոչ պատշաճ են ծանուցվում կամ գրեթե չեն ծանուցվում աշխատանքների ձգձգման կամ դրանց կատարման ժամկետների վերաբերյալ։ Նմանատիպ բազմաթիվ տեղեկություններ կան նաև լրատվամիջոցների հրապարակումներում, սոցցանցերում։

Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է դառնում՝ հաշվի առնելով նաև բնակչության առողջությանը վնաս հասցնելու ռիսկերը:

Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու խնդրի կարգավորման ուղղությամբ շտապ ու արդյունավետ լուծումներ գտնելու հարցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել