Այլ կարծիք չստեղծվի, բայց, օրինակ, ես կարծում եմ, որ դպրոցում ազատ հագուստ հագնելն էդքան էլ ճիշտ չէ։ Բացատրեմ՝ ինչու։
Հասկանում եմ, որ կրթության նախարարը նման որոշման հանգել է, որպեսզի մարդիկ զերծ մնան ավելորդ ծախսերից և հագնեն, ինչ ունեն, բայց մեկա, մարդիկ ունեն, թե չունեն, երեխայի համար սեպտեմբերի 1-ին գնում են նոր հագուստ, ունևորը՝ շատ ճոխ, չունևորը՝ ինչ կարում է, և մեկա, թե էլի չունևոր երեխան կաշկանդվում է։ Օրինակ՝ ըստ իս՝ կարելի է պետության կողմից ստեղծել կարի արտադրամասեր, որտեղ կկարվի դպրոցական համապատասխան հագուստ, որն ինքնարժեքով կվաճառվի, ինչի արդյունքում հա՛մ աշակերտները համապատասխան կհագնվեն, հա՛մ աշխատատեղ կստեղծվի, համ էլ դպրոցում գոնե հագուստի առումով բոլոր երեխաները կլինեն հավասար։
Սա ուղղակի մտածում էի, որոշեցի կիսվել իմ մտածածով։