Գերմանիայում բանվորը գտել է 88 տարի առաջ գրված գրությամբ շիշ, գրության հեղինակներից մեկը նրա պապն է եղել՝ գրում է The Local-ը:
1930 թ. Ներքին Սաքսոնիայի Գոսլար քաղաքի տաճարի տանիքագործները որոշել են հետնորդներին խրատական ուղերձ թողնել. 88 տարի անց այդ նամակը գտել է նրանցից մեկի թոռը: Տանիքի վիճակի ստուգման ժամանակ նա ուշադրություն է դարձրել տանիքի տակ ընկած շշին:
Նամակում տանիքագործ վարպետները բողոքել են Առաջին համաշխարհային պատերազմից հետո երկրի ողբալի վիճակից: «Սրանք ճգնաժամային տարիներ են. մենք մի ամբողջ շաբաթ աշխատում ենք մի բոքոն հաց և 500 գ կարագ գնելու համար: Մեր հետնորդները այս նամակը կգտնեն ավելի լավ ժամանակներում»,- գրել են նրանք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել