Tert.am-ը գրում է.
«Մարտի 1»-ի հարցում իրավապահ մարմինների գործունեությանը ՀՀԿ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարվում է գնահատական տալ, որովհետև, ըստ նրա, արդյունքում գնահատելու է դատարանը: «Ես չեմ կարող զուտ հայտարարությունների հիման վրա գնահատական տալ, ես կարող եմ երկու հանգամանքի վրա ուշադրություն դարձնել՝ անմեղության կանխավարկածի ինստիտուտի, նաև նախաքննության և օրինականության ինստիտուտի»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ինչ վերաբերում է բացահայտումներին, ապա նա նշեց, որ շատ լավ է, որովհետև դա անհրաժեշտ պրոցես է: «Բայց յուրաքանչյուր բացահայտված դեպքի վերջնական գնահատականը էլի դատարանն է տալու, և դա անկանխատեսելի է, այսինքն՝ չգիտենք՝ այդ դեպքի արդյունքն ինչ է լինելու՝ մեղադրական, թե արդարացման դատական ակտեր»,-ասաց նա:
Հարցին, թե նույն համոզմա՞նն է, որ պաշտոնաթող նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության անհրաժեշտությունը չկա, Կոստանյանը պատասխանեց. «Այո, անհրաժեշտությունը չեմ տեսնում, որովհետև այդ պահին առկա ապացուցողական բազայի շրջանակներում դու չես կարող քրեական գործի վերաբերյալ կարծիք կազմել ապրիորի, դու պետք է ունենաս կոնկրետ իրավիճակում քրեական գործի վարույթը տվյալ ժամանակահատվածում: Դու չգիտես, թե մեկ տարվա կամ երկու տարվա ընթացքում ինչ ապացույցներ են ձեռք բերվել»,-ասաց նա և հիշեցրեց, որ ինքը 2016-ի օգոստոսից Գլխավոր դատախազ չի հանդիսանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



