Yerkir.am-ը գրում է.

Հմեյմիմ ավիաբազայում տեղակայված` ՌԴ 4 օդանավ  սեպտեմբերի 4-ին Իդլիբում հարվածներ է հասցրել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Նշենք, որ նման տեղեկություն  ԶԼՄ-ներում տարածվել էր երեկ:

Իսկ Reuters-ը, իր աղբյուրներին հղումով, օրեր առաջ հայտնել էր, որ Ասադի զորքերը պատրաստվում են Իդլիբում գործողություն սկսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել