Aysor.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկայում մի շարք եվրոպական պետությունների, այդ թվում Գերմանիայի հետ հարաբերությունները բարելավելու հույս ունի: Այս մասին, ինչպես հայտնում է Sabah պարբերականը, Ղրղզստանից վերադառնալիս օդանավում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ТАСС-ը:
«Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունները, բացառությամբ մի քանի երկրների, բարելավվելու հնարավորություն ունեն: Մենք այս ամսվա վերջին [Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ] թուրք-գերմանական փոխհարաբերությունների շատ թեմաներ քննարկելու հնարավորություն կունենանք: Գերմանիան ԵՄ-ում նշանակալիորեն կարևոր դիրք ունի, իսկապես առաջնորդող», - շեշտել է նա:
Միաժամանակ Էրդողանը կրկին Եվրամիությանը քննադատել է այն պատճառով, որ փախստականների մասին համաձայնագրով խոստումը չի կատարել: Նա միությանը կոչ է արել կատարել ձեռք բերված համաձայնագրով տված խոստումները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



