Այսօր մոտս հակաիստերիզմի օր ա:)

Լավրովի պահով, ասեմ, առաջինը, ինքը չի ասել,որ Արցախը պետք ա տալ ազեռներին,территория բառը բավականին լղոզված հասկացություն ա:

Երկրորդը, ես երբեք չեմ լսել ռուսներից, որ իրենք չեն ճանաչում ազեռների տարածքային ամբողջականությունը, ավելին, որևէ ԱՄՆ ու ԵՎՐՈՊԱ միշտ համարել են Արցախը որպես օկուպացված տարածք, ամեն տարի պետդեպը դա նշում է, դրա համար չեմ հասկանում այս միակողմանի ռսաֆոբիան:

Եվ վերջապես, եթե դուխով թքում ենք ռուսների բոլոր առաջարկների վրա, պարզ չի, ինչ վերաբերմունքի ենք արժանանալու: Վրաստանը կողքներս ա, կարող ենք հինգ տարվա կտրվածքով մեր գալիքը տեսնենք:

Ցավալին նա է, որ մենք ենք մեզ էս վիճակին հասցրել, երկրում քանի տարի է չի գործում ԱԳՆ-ն, նախորդ նախարարը օկուպացված տարածքներ էր անվանում ազատագրված տարածքները, ներկայի ժամանակ էլ նախարարության կայքում վախենում են տեղադրել Արցախով քարտեզը:

Մեզ բոլորիս հիմա փորձում են ներքաշել գլոբալ բազառի մեջ, կամ արևմուտք, կամ արևելք, ու պետք չի կտրուկ քայլեր անել, ոչ Եվրոպայի հետ սահման ունենք, ոչ ռուսների: Պետք է լինել հայամետ, ու հիմնական նպատակը մեր անկախ լինելն է, և անկախությունը պետք է ծառայի բոլորիս, այլ ոչ թե մի քանի պաշտոնյայի... Անկախ երկրի պաշտոնյան անվերահսկելի է, դրա համար էլ շատերը դեմ կլինեն և՛ մաքսային միությանը, և՛ Քարֆուրի աշխատանքին:

Համբերություն բոլորիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել