Գրեթե բոլորը երգում են նմանատիպ անկապ, տափակ, ոչինչ չասող, մեկը մյուսին նման երգեր: Ինչո՞ւ չկա այն մեկը, որը կերգի երկրում տիրող խայտառակ վիճակի մասին, կկանգնի ժողովրդի կողքին, կքննադատի իշխանավորին, կխայտառակի երկիրը թալանողներին... Հհասկանում եմ, որ դա վտանգ կներկայացնի տվյալ երգչի համար, սակայն միևնույն ժամանակ կգնահատվի ժողովրդի կողմից: Հոգնել ենք տափակ, պալատական երգիչներից: Մեզ արվեստ է պետք, մշակույթ: Այն երկիրը, որը կորցնում է իր մշակույթը, դեմքը, ապա դատապարտված է կործանման:
Հ.Գ Հույս ունեմ՝ կգտնվի այն մեկը, որը կերգի երկրի համար, կներկայացնի և խստագույնս կքննադատի բոլոր արատավոր երևույթները, չի մասնակցի պրիմիտիվ, կրկնվող անկապ շոուներին, այլ կկանգնի ժողովրդի կողքը, կլսի և կբարձրաձայնի նրա խոսքը: Սպասում ենք քեզ, սիրելի արտիստ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել