Վերջին մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական բանակը կրել է մի շարք կորուստներ, որի մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որևէ տեղեկություն չի տարածել։

Ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվել են մահացած զինծառայողների մասին տեղեկություններ, ըստ որոնց՝ մեկ զինծառայող մահացել է ավտովթարից, մեկ զինծառայող մահացել է խանութից ըմպելիք գնելուց հետո, իսկ կոչումով ամենաբարձր զինծառայողի մահվան մասին տեղեկություններ չկան։

Մահացածներն են՝ զինծառայող Էլիզադե Աղասելիմը, պայմանագրային զինծառայող Բալարահիմ Ալիևը և փոխգնդապետ Աբիշ Աբիշովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել