Ես իհարկե հասկանում եմ, որ հիմա շատերի մոտ բուռն ցանկություն կա ռսների ստոր քաղաքականությունը քլնգելու, իրանց շահամոլ ու շահադիտական էությունը բարձրաձայնելու՝ կապված Լավրովի հայտարարության հետ, բայց մի հատ եկեք մեզ նայենք, ավելի շուտ մեր արտաքին քաղաքականությանը:
Օր օրի ավելի են սրվում Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները, որոնց կիզակետը թեև Սիրիայում է, բայց տարածվում է մեր տարածաշրջանի վրա, իսկ մեր պետությունը համառորեն շարունակում է այն կուրսը, որին Օսկանյանը «քոմփլեմենթարիզմ» էր կոչում, ու որին ես «մի տուտուզով երկու աթոռին նստել» եմ կոչում, և արդեն գաղտնիք էլ չի, որ ողջ թափով նախապատրաստվում է Եվրոպայի հետ ասոցացման պայմանագրի ստորագրումը:
Իհարկե, ինձ կասեք, որ դա մեր շահերից է բխում (ինչի հետ ես, ի դեպ, կատեգորիկ համաձայն չեմ), բայց դե եթե ընդունենք, որ այդ մարդիկ ճիշտ են, ու մենք իրոք մեր շահերով ենք առաջնորդվում, այդ դեպքում էլ ինչի՞ ենք քլնգում Ռուսաստանին, որ ինքն էլ իր շահերին ա փորձում տեր լինել՝ այդ թվում նաև աշխարհաքաղաքական շանտաժի դիմելով :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել