Եթե փափագում ես լինել կորիզը շրջապատիդ,

Ապա պետք է լինես անսակարկ նվիրական,

Զոհես անձդ, հանգիստդ, զվարճանքդ,

Եթե կարիք լինի, զոհես՝ հոգիդ և սիրո զգացմունքներդ

Ի սեր մարդկանց՝ հարազատներիդ, շրջապատիդ

Եվ Հայրենիքիդ փրկության…

Եթե կարող ես անսակարկ և առանց ակնկալիքի

Հասնել բոլորին, առանց տրտունջի

Գիշերներդ անքուն անցկացնելով

Հոգատար լինես կարիքավորներին,

Բայց հանգիստ ու խաղաղ սրտով տեսնես արշալույսը,

Հոգիդ ուրախությամբ պարուրված, երջանիկ վեր կանգնես

Շարունակես կյանքի ճանապարհը՝ ժպտադեմ

Որով Սերը պահանջում է՝

Անսակարկ զոհաբերանք, նվիրում,

Եվ ահա այդ ժամանակ

Կկառողանաս սիրել ու լինել

Աշխարհի երջանիկներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել