168.am-ը գրում է.

«Թյուրըմբռնում կա, ցավում եմ, Հայկ Մարությանն էլ է ասել, որ ձևակերպումները միգուցե ճշգրիտ չեն եղել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ձևակերպումներին:

Նա նշեց, թե ցանկացած ձևակերպում պետք է տեղավորվի թավշյա հեղափոխության սկզբունքներում և ոչ սև-սպիտակի շրջանակներում:

«Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել։ Ես կարծում եմ, որ ցանկացած մեր հայտարարություն, ցանկացած քաղաքական հայտարարություն պետք է տեղավորվի սիրո և համերաշխության հեղափոխության մեջ։ Այնպես որ ես կարծում եմ, որ մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սևի», – ասաց վարչապետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել