Tert.am-ը գրում է.
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի աշխատանքները պետք է շարունակվեն, նախատեսվում է, որ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը վճարովի է լինելու բոլորի համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, 100 օրվա գործունեությունը ամփոփող ասուլիսին հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։
Հարցին, թե երբ է նախատեսվում ավարտին հասցնել ճանապարհի շինարարությունը, նախարարը պատասխանեց․ «Հնարավոր է՝ այդ ճանապարհն ավարտվի 5 տարում, հնարավոր է 10-12 տարում։ Սա կախված է միջազգային ֆինանսավորումից, մեր աշխատանքի տեմպերից։ Բայց պետք է շարունակենք շինարարությունը, դադարեցնելը կլինի ամենավատ լուծումը»։
Աշոտ Հակոբյանը հաստատում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Վահան Մարտիրոսյանի հայտարարությունները, որ ճանապարհի որոշ հատվածներ, մասնավորապես, Սիսիան-Քաջարան հատվածը պետք է վճարովի լինի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



