Կոլումբացի տատու արտիստ Կալակա Սքալը (թարգմանաբար՝ Կալակա Գանգը) դարձել է աշխարհում առաջին մարդը, ով գանգի տեսք ունենալու համար սեփական կամքով կտրել է իր քիթն ու ականջները։

22-ամյա տղայի իրական անունը Էրիկ Յեյներ Հինքեփի Ռեմիրես է, ում մայրը վերջերս է մահացել։ Էրիկը պատմել է, որ միայն իր մոր մահից հետո է դիմել այս անսովոր քայլին, քանի որ մայրը միշտ դեմ էր նրա այդպիսի կերպարանափոխությանը։

Դեռ վաղ տարիքից տղան սիրում էր գանգեր նկարել։ «Վերջապես երազանքս իրականացավ»,-իր վիրահատությունից հետո նշել է նա։

Ավելի կոնկրետ Կալական հեռացրել է քթի ծայրը, ականջների արտաքին մասը, ապա մեջտեղից կտրել է իր լեզուն՝ վերջում այն ներկելով կապտամոխրագույն։ Գանգի ավելի շատ նմանվելու համար նա նաև բազմաթիվ դաջվածքներ է դեմքի վրա արել։

«Մարմնի տարբեր մասերի փոփոխություններն ընդամենը անձնական որոշման հարց են և ոչ մի դեպքում չպետք է քննադատվեն մյուսների կողմից։ Դա նույնն է, ինչ կնոջը քննադատելը կրծքերի կամ հետույքի մեծացման համար»։

«Ինձ համար գանգը որպես ընտանիքի անդամ է, ես ինձ կապված եմ զգում գանգերի հետ։ Ես նորմալ մարդ եմ, ուղղակի մյուսներից տարբերվող արտաքին ունեմ․ նաև տարբերվող մտածելակերպ, հանդերձանք, երաժշտական ճաշակ․․․ Ես ինձ լավ եմ զգում այնպես, ինչպես որ կամ»,-պատմել է Կալական, միաժամանակ նշելով, որ պատրաստվում է ևս մի քանի վիրահատության դիմել՝ դառնալու կենդանի, շնչող գանգ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել