Հոգնե՞լ եք այս միապաղաղ կյանքից և ուզում եք մի որոշ ժամանակով ապրել այլ կենսաոճո՞վ։ Եթե այո, ապա Burning Man փառատոնը հենց ձեզ համար է։ Թարգմանաբար այն կոչվում է «Այրվող մարդ», քանի որ փառատոնի վերջում դրա խենթ ու խելառ մասնակիցներն այրում են իրենց իսկ ձեռքերով պատրաստած հսկա մարդանման արձանները։
Փառատոնն ամեն տարի անց է կացվում ԱՄՆ Նևադա նահանգում գտնվող մի ամայի տարածում, ուր հազարավոր մարդիկ հավաքվում են ու վրաններով ժամանակավոր քաղաք ստեղծում։ Burning Man-ի նպատակն է մարդկանց թույլ տալ գտնել իրենց սեփական եսը, ինքնահաստատվել, ինքնադրսևորվել և ապրել ինչպես իսկական ազատ մարդը։
Այս տարի ևս տասնյակ հազարավոր մարդիկ օգոստոսի 26-ից սեպտեմբերի 3-ը հավաքվել ու իրենց իսկ ձեռքերով բազմաթիվ արձաններ ու ինստալյացիաներ էին պատրաստել՝ ապրելով լիակատար ազատության մեջ։ Ահա փառատոնի ամենախենթ լուսանկարները։










































