«Սեպտեմբերի 1-ին՝ Արցախի հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձից մեկ օր առաջ, ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հիմնադրամի միջոցներն առանձին դեպքերում ծախսել է կանոնադրությամբ սահմանված նպատակներին ու խնդիրներին հակառակ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սկզբում իրավապահները փորձել են Արթուր Աղաբեկյանի անունը կապել գեներալ Մանվել Գրիգորյանի ու նրա դեմ հարուցված քրեական գործի հետ, «տուշոնկաներ հայտնաբերելու» նպատակով խուզարկություն է իրականացվել անգամ Աղաբեկյանին պատկանող ընկերություններում:


ՈՒ սա այն դեպքում, երբ Աղաբեկյանն ու Գրիգորյանը 2015 թ. Ի վեր միմյանց հետ չեն շփվում:

Ավելին, Աղաբեկյանի տանը որևէ «տուշոնկա-զգուշչոնկա» չհայտնաբերելուց հետո որոշվել է ամեն դեպքում նրա դեմ մի բան գտնել:

Ու հիշել են Երևանի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանին, որը տարիներ շարունակ սևեռված հայտարարություններ է արել «Մարտիկ» հիմնադրամում իր կարծիքով տեղի ունեցած չարաշահումների մասին, և, ըստ էության, պատրաստ է ցանկացած պահի իրավապահներին անհրաժեշտ ցուցմունքներ տալ»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել