Ամերիկացի ռեփեր, Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթն ամերիկացիների ու ողջ աշխարհի համար նորություն ունի, ու այն չի վերաբերում ո՛չ նոր ալբոմին, ոչ էլ Yeezy կոշիկների նոր մոդելին։ Քանյեն որոշել է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, այն էլ՝ միանգամից դառնալ նախագահ։
2015 թվականին Քանյե Ուեսթը MTV Video Music մրցանակաբաշխությանը հայտնել էր, որ ցանկանում է 2020 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին առաջադրել իր թեկնածությունը, սակայն նա մտափոխվել է։ «Եթե ես որոշել եմ անել դա, ուրեմն՝ հենց այդպես էլ կլինի։ Չեմ պատրաստվում ուղղակի փորձել։ Այո, 100%-ով կարող է լինել նման բան»,- հայտնել է նա իր հարցազրույցի ընթացքում։

Հայտնի է, որ ռեփերը լավ հարաբերությունների մեջ է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ուստի հավաստի տեղեկություններ են շրջանառվում մամուլում, որ նա սպասում է, մինչ Թրամփը կավարտի իր պաշտոնավարումը, ապա նոր կսկսի իր քաղաքական գործունեությունը, որպեսզի չդառնա իր բարեկամի մրցակիցը։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն էլ վերջերս տված իր հացրազրույցներից մեկում նշել էր, թե չի բացառում իր մուտքը քաղաքականություն՝ 2020 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարելու տեսքով։ Իսկ Քանյե Ուեսթը նախկինում բազմիցս խոսել է այն մասին, թե ինչ կաներ, եթե նախագահ լիներ, այդ թվում՝ առողջապահական ոլորտում բարեփոխումների և ֆինանսական միջոցների ճիշտ կառավարման վերաբերյալ։



